Մարմնի խնամք
Լազերային էպիլյացիա. Սալուտեմ ամսագիր №2
Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ միջոցառումների շարքում այն առանձնանում է արդյունավետությամբ, արագությամբ և ցավի բացակայությամբ։ Լազերային էպիլյացիայի 1-2 կուրս անցնելուց հետո երկար ժամանակով ազատվում եք ավելորդ մազերից։ Այս մեթոդի մասին կան բազմաթիվ կարծիքներ, գործնական արդյունքներ, նաև լեգենդներ։ Պատասխանենք հաճախ տրվող հարցերին` բոլոր վախերը և կասկածները ցրելու համար։
Հակացուցումներ.
- հղիություն,
- կրծքով կերակրման շրջան,
- հերպես,
- մաշկավեներական հիվանդություններ` սրացման
- շրջանում (էկզեմա, ակնե, փսորիազ),
- մշակման ենթակա շրջանում` խալերի առկայություն,
- վիտիլիգո,
- վարակիչ հիվանդություններ, մրսածություն,
- շաքարային դիաբետ,
- արյան հիվանդություններ,
- երակների վարիկոզ լայնացում,
- ուռուցքային հիվանդություններ,
- մշակման ենթակա շրջանում՝մաշկի վնասվածքներ (քերծվածքներ, այրվածքներ, քորելու հետքեր, թարախային բշտիկներ և այլն),
- հոգեշարժական գրգռմամբ հոգեկան հիվանդություններ (լուսային էպիլեպսիա),
- լազերային էպիլյացիայի սեանսից առաջ 14 օրվա
- ընթացքում՝ թարմ արևայրուկ,
- լազերային էպիլյացիայի սեանսից առաջ 14 օրվա ընթացքում` հակաբիոտիկների ընդունում։
էպիլյացիայի և դեպիլյացիայի տարբերությունը
Դեպիլյացիայի ժամանակ հեռացվում է մազերի միայն այն մասը, որը երևում է մաշկի վրա, ինչի հետևանքով մազերը նորից սկսում են աճել։ Լազերային էպիլյացիայի ժամանակ հեռացվում է մազարմատը` կոճղեզի, այն սնող մազանոթների և նախորդող բջիջների հետ միասին:
Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային էպիլյացիային։
- լազերային էպիլյացիայի սեանսից առաջ 2-3 շաբաթվա ընթացքում չկիրառել էպիլյացիայի այլ մեթոդներ,
- լազերային էպիլյացիայի սեանսից առաջ 2-3 շաբաթվա ընթացքում չարևահարվել, չայցելել սոլյարի, չկիրառել արևայրուկի քսուկներ, չընդունել հակաբիոտիկներ,
- դիոդային լազերով էպիլյացիայի դեպքում, 24 ժամ առաջ, նախքան կոսմետոլոգին այցելելը,սափրել մշակման ենթակա հատվածի մազերը։
Ո՞ր տարիքից կարելի է կատարել լազերային էպիլյացիա։
Այս միջոցառման համար տարիքային սահմանափակումներ չկան, սակայն մանկական տարիքում ցանկալի չէ։
Սեռական հասունացման շրջանում (12-16 տարեկան) աղջիկների և պատանիների մոտ մազերն առատորեն և արագ աճում են։ Ընդ որում, ինչպես հաստ մազերը, այնպես էլ աղվամազերը։ Ուստի մազերը լազերային էպիլյացիայով հեռացնելու համար նրանք ստիպված են կարճ ընդմիջումներով ավելի շատ սեանսներ իրականացնել, քան` մեծահասակները։
Ինչպե՞ս է տեղի ունենում լազերային էպիլյացիայի գործընթացը։
Միջոցառման իրականացման հիմնական փուլերն են.
- կոսմետոլոգի խորհրդատվություն,
- մշակման ենթակա հատվածի նախապատրաստում,
- դիոդային էպիլյացիայի ժամանակ` մաշկային մակերեսի պատում` դոնդողով (գել),
- լազերային ազդեցություն։
Որքա՞ն ժամանակ է տևում միջոցառումը
Միջոցառման տևողությունը պայմանավորված է մշակման ենթակա հատվածի չափերով.
- դեմքի մշակում՝ 20-30 րոպե,
- խորը բիկինի՝ 20-30 րոպե,
- ոտքերն ամբողջությամբ՝ 60-90 րոպե։
Քանի՞ անգամ պետք է իրականացնել միջոցառումը, և ինչո՞վ է պայմանավորված քանակը։
Ցանկալի արդյունքը նկատելի կլինի 4-6 միջոցառումից հետո։ Սրանք պայմանական ժամկետներ են, կուրսը կարող է բաղկացած լինել 10 և նույնիսկ 15 սեանսից` կապված մարմնի մշակման ենթակա հատվածից։
Յուրաքանչյուր միջոցառման ժամանակ լազերն ազդում է աճման փուլում գտնվող ֆոլիկուլի, այսինքն՝ ակտիվ մազերի վրա։ Ոչնչացումից հետո, որպես կորստի փոխհատուցում, արթնանում են այլ կոճղեզներ։ Դրանք սկսում են զրոյից աճել, և նոր մազեր են առաջանում։ Հենց սա է պատճառը, որ մի քանի սեանսի կարիք է լինում։ Տեղի է ունենում քնած ֆոլիկուլների ակտիվ աճի մի քանի ալիք։ Յուրաքանչյուր հաջորդ ալիքն ավելի ու ավելի «աղքատիկ» է. մազերի քանակն` ավելի քիչ, գույնը՝ ավելի բաց։
Ըստ վիճակագրության` առաջին սեանսից հետո մազերի քանակը կրճատվում է 10-25%-ով։ Յուրաքանչյուր հաջորդ միջոցառումից հետո այդ տոկոսն ավելանում է։ Սեանսների միջև անհրաժեշտ է 1-2 ամիս դադար պահպանել։
Էպիլյացիայից որքա՞ն ժամանակ հետո են թափվում մազերը։
Մազերի ոչ մեծ քանակություն թափվում է սեանսի ավարտին, իսկ հիմնական մասը՝ 7-10 օրվա ընթացքում։ Առաջին էպիլյացիայից հետո թափվում է մազերի ընդամենը 10-25%-ը։
Որքա՞ն ժամանակ է պահպանվում արդյունքը։
Կուրսն անցնելուց հետո արդյունքը պահպանվում է 2-5 տարի՝ պայմանավորված էպիլյացիայի ենթարկվող հատվածից և օրգանիզմի հորմոնային ֆոնից։
Ցավազրկումը` էպիլյացիայի ժամանակ
Դիոդային լազերով աշխատելու ժամանակ բժիշկը մշակվող մաշկը պատում է հատուկ սառեցնող գելով։ Դա բավարար է միջոցառումը հնարավորին հարմարավետ և անցավ կատարելու համար։
Որքա՞ն հաճախ պետք է կատարել լազերային էպիլյացիա։
Կայուն արդյունքի համար պահանջվում է 5-10 միջոցառումից բաղկացած 1 կուրս։ Ցիկլը կրկնում են յուրաքանչյուր 2-5 տարին մեկ՝ պայմանավորված մշակվող հատվածով։
Ինչո՞ւ պետք է լազերային էպիլյացիան կրկնել։
Օրգանիզմում կան մազային կոճղեզներ, որոնք երկար ժամանակ գտնվում են «քնի ռեժիմում», սակայն արտակարգ իրավիճակներում արթնանում են։ Օրգանիզմի համար նման արտակարգ իրավիճակներ են.
- հորմոնային ֆոնի խանգարումը,
- հղիությունը,
- ծննդաբերությունը,
- խմելու համար նախատեսված հակաբեղմնավորիչների կամ այլ հորմոնային պատրաստուկների ընդունումը։
Կրկնակի կուրսը բաղկացած է նվազագույն քանակությամբ միջոցառումներից` 2-5 սեանս:
Արդյոք վնասակա՞ր է լազերային էպիլյացիան։
Միջոցառումը լիովին անվտանգ է, եթե ճիշտ է իրականացվում։ Լուսային ալիքները ենթամաշկային ճարպաբըջջանքից խոր չեն ներթափանցում, ուստի չեն կարող ազդել ներքին օրգանների վրա։ Լազերային ճառագայթումը մաշկը չի վնասում, եթե սարքը ճիշտ է գործարկված։
Ի՞նչ չի կարելի անել էպիլյացիայից հետո։
Չի կարելի մազերն էպիլյացիա անել այլ մեթոդներով, ինչպիսիք են մոմը, շաքարը, էպիլյատորը կամ ունելին։ Սեանսից հետո արգելվում է արևայրուկ ընդունել` 7-14 օր (այդ թվում՝ սոլյարիում)։ Միջոցառման իրականացման օրը չի կարելի տաք լոգանք կամ ցնցուղ ընդունել, սաունա կամ լողավազան գնալ, օգտագործել սկրաբ և կոշտ սպունգ։
www.laser-estetik.ru
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
26.07.2021 Կարդացեք նաև
Ոտքերն օգնում են տեղաշարժվել ամբողջ օրվա ընթացքում: Ամեն օր քայլքի ժամանակ ոտքերը, փաստորեն, իրենց վրա կրում են քաշը կրկնակի գերազանցող ծանրաբեռնվածություն: Այդ պատճառով շատ կարևոր է խնամել դրանք...
11.10.2021
Քրտնարտադրության և մանրէների աճի հետևանքով ոտքերից կարող է տհաճ հոտ գալ: Fithacker.ru-ն ներկայացրել է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից...
12.04.2021
Արևելյան բժշկության համաձայն` նույն տեղում միշտ առաջացող կոշտացումներն ահազանգում են համապատասխան օրգանում խանգարումների մասին...
26.03.2021
Ներաճած եղունգի խնդիրը բավականին տարածված արդի աշխարհում։ Հիմնականում այն առաջանում է ոտնաթաթի առաջին մատի վրա։ Ներաճման նախատրամադրող գործոն է ոտնաթաթի առաջին մատի շրջանի անատոմիական...
22.02.2021
Թեև կարծիքներ կան, որ դեզոդորանտները կարող են վնասել առողջությանը, հնարավոր չէ չօգտագործել որևէ միջոց։ Ognov.ru-ն առաջարկում է բնական միջոց, որը կարող եք պատրաստել ինքներդ...
12.01.2021
Ինչպես մարմնի մյուս բոլոր մասերը՝ արմունկներն ու ծնկները ևս ժամանակի ընթացքում մգանում են և չորանում, և դա տեղի է ունենում, քանի որ մաշկի տակ են կուտակվում մեռած բջիջները...
27.06.2018
Կանանց մեծ մասին անհանգստացնում է ցելյուլիտի առաջացման հնարավորությունը:Պարզելու համար` սպառնու՞մ է ձեզ ցելյուլիտը, թե` ոչ, երկու մատների օգնությամբ բռնեք ազդրը և սեղմեք. եթե մաշկը ստանա նարնջի կեղևի տեսք, դա ցելյուլիտի նախանշան է...
02.03.2018
Ոտքերի համար նախատեսված վաննաներ օճառով և սոդայով. պահանջվում է սոդա, օճառ և ջուր: Անհրաժեշտ է 3 թեյի գդալ սոդա և 1 ճաշի գդալ քերած օճառ: Այդ ամենը լուծում ենք 1 լիտր տաք ջրի մեջ: Եթե ոտքերի լոգանքի...
27.02.2018
Գլիցերինը խոնավացնում է մաշկը, ունի մի շարք օգտակար հատկություններ: Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ այն դրական է ազդում մաշկի բոլոր տեսակների վրա...
26.02.2018
Երկրագնդի բնակչության կեսը տառապում է սնկային այս կամ այն հիվանդությունից: Երբեմն այն կարող է սուր չարտահայտվել, սակայն բազում անհարմարություններ պատճառել, և մնում է հարմարվել դրան` առանց լուրջ քայլեր ձեռնարկելու...
26.02.2018
Շատ կանանց ծանոթ է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը, որոնք առաջին հերթին կուտակվում են կոնքերում, որովայնի, իսկ այնուհետև կրծքի շրջանում: Սակայն նիհարելու ընթացքում ցանկացած կին մտահոգվում է կուրծքը գեղեցիկ պահելու...
21.02.2018
Մեջքին բշտիկների առաջացման պատճառը բակտերիաներն են: Fithacker.ru-ն ներկայացրել է դրանցից ազատվելու մի քանի եղանակ...
15.02.2018
Միայն երեխաների ու դեռատի աղջիկների արմունկներն են լինում սպիտակ: Ժամանակի ընթացքում արմունկների մաշկն անխուսափելիորեն մգանում է, դառնում անհարթ, որոշ դեպքերում թեփոտում է ու նույնիսկ ցավում...
02.02.2018
Ոտքերի հատվածում մաշկը հաճախ է չորանում և ճաքճքում։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս միջոցն օգնում է ազատվել չոր, կոշտացած մաշկից, ճաքերից ու կոշտուկներից...
29.01.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYZYQKtO' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
